• English
  • Հայերեն
Հունաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Հունաստան
    • Կիպրոս
    • Ալբանիա
    • Սերբիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ԱԼԲԱՆԻԱ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Կիպրոս

27 հուլիսի, 2022

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այց է կատարել Կիպրոս։ Նա Կիպրոսի նախագահական հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը:

 Իր գործընկերոջ հետ առանձին հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ մեկ ամիս առաջ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հւշագրի կնքումից հետո սա ևս մեկ կարևոր առիթ է համագործակցության ուղղություններն ընդլայնելու համար։ «‎Հայկական և կիպրական սփյուռքները նախևառաջ դաշնակիցներ և բարեկամներ են։ Այս առումով գործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ մշակութային կապերից մինչև երիտասարդության միջև երկխոսություն և այլն»‎:

Ֆոտիս Ֆոտիուն նախ շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին հրավերն ընդունելու համար, ապա խոսել երկու պետությունների միջև սփյուռքի հարցերով գործացության առաջնահերթությունների և առաջիկա անելիքների մասին։ Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Հայաստանում աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։

Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։

«‎Պատիվ ունեմ արդեն երկրորդ անգամ ներկա գտնվել Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովին։ Եղբայրական Կիպրոսի հետ մեր հարուստ պատմական հիշողությունն ու ժառանգությունը, անցյալում կիսած ցավն ու կորուստները, համամարդկային բարձր արժեքները, խաղաղասիրությունն ու արդարության ձգտումը գալիս են մեկ անգամ ևս վերահաստատելու մեր երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը։ Այդ համագործակցության ուղղություններից մեկն էլ սփյուռքի հարցերի շուրջ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափն է, որը վերահաստատեցինք նաև մեկ ամիս առաջ Հունաստանում կնքված եռակողմ հուշագրով»,-նշեց Զարեհ Սինանյանը։

Նա ընդգծեց նաև կիպրական սփյուռքի հետ համագործակցության մեծ հեռանկարների մասին, մասնավորապես՝ աշխարում երկու երկրների շահերի պաշտպանության, երիտասարդական և մասնագիտական ցանցերի ստեղծման և այլ ուղղություններով։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հունաստանի, Սերբիայի և Ռումինիայի ներկայացուցիչները՝ կարևորելով նման ձևաչափով տարբեր երկրների սփյուռքների միջև կապերի հաստատումն ու փոխճանաչությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

95, Konstantinou Paleologou Avenue,
Khalandri, 15232, Athens, Greece. +30 210 6831130

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: